Ինձ ցավեցրել ես նրանով, ինչ արել ես
Մի վախեցեք ասել, որ դիմացինը Ձեզ ցավեցրել է: Եթե իսկապես Ձեզ և Ձեր ընտրյալին սիրում եք, ապա ամեն ինչ պարզաբանելու կարիք ունի:
Կներեք, ես սխալվել եմ
Մի վախեցեք ասել, որ սխալ եք, որ Ձեր մեղքը ունեք: Սկզբում դա կարող է դժվար լինի, բայց արդյունքում Դուք կուղղեք և կթեթևացնեք լարված հարաբերությունները:
Ոչ
Հնչում է այնպես, կարծես ձեզանից շատերը կարող են դա ասել, բայց ոչ. ինչ-որ մեկին մերժելն այդքան էլ սարսափելի բան չէ:
Ես համաձայն չեմ
Համաձայնություն մի տվեք: Իրավունք ունեք չհավատալու կամ էլ չհամագործակցելու: Կարողացեք Ձեր կարծիքը արտահայտել:
Հերիք է
Երբ հասկանում եք, որ ամեն ինչ արդեն հոգնեցրել է, կարող եք ասել դրա մասին: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ եք զգում:

Դա քեզ չի վերաբերում
Իրավունք ունեք պաշտպանելու ինքներդ Ձեզ:
Չգիտեմ
Մարդիկ միշտ խուսափում են ասելուց, որ բավարար գիտելիքներ չունեն ինչ-որ ոլորտում, բայց իրականությունն այն է, որ մենք միշտ սովորում ենք:
Վախենում եմ
Բոլորս էլ ունեք մեր վախերը: Դրանց մասին, բնականաբար, պետք է խոսեք, այլապես դրանք ավելի կխորանան:
Ցանկանում եմ մենակ մնալ
Երբեմն ժամանակ է պետք կյանքի մասին մտածեկու համար: Ինքներդ Ձեզ համար ժամանակ առանձնացրեք, որպեսզի հասկանաք, թե ինչ եք ցանկանում անել:
Յուրաքանչյուրին էլ ժամանակ է հարկավոր՝ հասկանալու համար, թե ինչն է կարևոր կյանքում:
Ես սիրում եմ քեզ
Ոչ ոք երաշխիք չունի, որ դիմացինը կպատասխանի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ուղղակի համարձակություն հավաքեք ու ասեք, որ սիրում եք:


