Panorama.am-ը գրում է․

Օրերս կայացած Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսում անդրադարձ եղավ Հայաստանին առնչվող մի շարք հարցերին, ներառյալ օտարերկրյա ներդրումների խրախուսմանն ու Հայաստանի գլոբալ ճանաչելիության մեծացմանը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Չափազանց կարևոր է պահպանել տնտեսական ազատությունները քաղաքական ազատությունների հետ մեկտեղ, ընդգծեց ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի նախագահի պաշտոնակատար Դեյվիդ Բոհիգյանը Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի իր ելույթում: Վերջինս կարևորեց տնտեսական ազատությունը և մասնավոր հատվածի զարգացումը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այսօր նրա ղեկավարած կառույցը ավելի քան հարյուր երկրներին աջակցում է՝ ներդրումներ ներգրավելու հարցում:

Ազատ տնտեսական հարաբերությունների բացակայությունն, ըստ նրա, հանգեցնում է ձախողման: Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան Մարշալի վերականոգնողական պլանին հակառակ առաջադրված խորհդային Մոլոտովի ծրագրի ձախողումը դրա վառ օրինակներից է:

«Դա խորհրդային ծրագիր էր, որը տնտեսական երկաթյա վարագույր ձևավորեց Հայաստանում և խորհրդային ազդեցության ներքո բազմաթիվ այլ վայրերում: Այն ձախողվեց, քանի որ դեմ էր ազատությանը, ձեռներեցությանն ու այն արժեքներին, որոնք դավանում է ԱՄՆ ու ամբողջ աշխարհը»,- նշում է Բոհիգյանը:

Ներդրումների խրախուսման հարցում անհրաժեշտ է շարունակաբար քրտնաջան աշխատանք տանել՝ ներդրումային լայն փաթեթ ձևավորելու և մրցակցային դառնալու համար: Հայաստանի հարցում Բոհիգյանը լավատես է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել