Դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից (1990-ից, օրինակ), Հայաստանում, եթե քաղաքականության մեջ խառնվում է զենք, արյուն, սպանություն, ուրեմն, ամենայն հավանականությամբ, գործ ունենք դրսի միջամտության, ներսում դրսի ներկայացուցիչների հետ, նաև, որոշ կարևոր դեպքերում, հեղաշրջման ծրագրերի հետ (էլի դրսի հետ կապերով):

Հ.Գ. Հայկ Հարությունյանի դեպքի հետ գրածս կապված է էս պահին միայն անուղղակիորեն։ Եթե պարզվի, որ ինքնասպանություն չէր, և եթե մահն ակտիվորեն շահագործվի և ինֆորմացիոն կազմակերպված ապահովություն ստանա, ուրեմն՝ այս դեպքում էլ օրինաչափությունը կարող է աշխատել: Եթե ոչ, ուրեմն՝ թող մնա որպես հիշեցում այդ օրինաչափության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել