Կինոյի ազդեցությունը մարդկանց վրա չի կարելի թերագնահատել: Յուրաքանչյուրը շաբաթվա ընթացքում առնվազն մեկ ֆիլմ դիտում է՝ մասերով կամ ամբողջապես:

Ֆիլմերից մենք մեծ քանակությամբ տեղեկություններ ենք ստանում պատմության, կենսագրությունների, զգացմունքների, հասարակական խնդիրների վերաբերյալ: Վիզուալ և ակուստիկ եղանակով տեղեկատվության փոխանցման դեպքում այն մարդու մոտ առավել լավ է տպավորվում:

Այսօր քչերն են մտածում, թե ինչպես է ստեղծվել կինոն, և թե որն է եղել առաջինը:

Առաջին ֆիլմը

Պաշտոնապես կինեմատոգրաֆիան ստեղծվել է 1885 թ., սակայն առաջին ֆիլմերն ի հայտ են եկել դրանից մի քանի տարի անց: 1888 թ. ֆրանսիացի Լուի լե Պրինցը, ով ապրում էր Անգլիայում, նկարեց աշխարհում առաջին կինոնկարը:

Այն ստացավ «Roundhay Garden Scene» անվանումը: Կինոնկարը հնարավոր եղավ ստանալ այն ժամանակաշրջանի համար նոր տեխնոլոգիայի օգնությամբ՝ թղթե ժապավենի վրա ձայնագրությամբ, որը պատված էր ֆոտոէմուլսիայով:

Տեխնոլոգիան ստեղծվել էր 4 տարի առաջ՝ 1884-ին, սակայն հենց Լուի լե Պրինցն առաջին անգամ այն օգտագործեց: «Roundhay Garden Scene» ֆիլմի տևողությունն ընդամենը 1,66 վայրկյան էր: Այդ ժամանակահատվածում հեղինակը հասցրել էր նկարահանել մարդկանց զբոսանքը այգում: Կադրում հայտնվել էին ռեժիսորի որդին, նրա զոքանչը, ինչպես նաև ընտանիքի ընկեր Հարիետ Հարթլին:

Լուի լե Պրինցը ևս մի ֆիլմ նկարահանեց՝ «Տրանսպորտի տեղաշարժը անգլիական Լիդս կամրջով» վերնագրով: Սակայն աշխարհն այդպես էլ չհասցրեց վայելել ֆիլմը, քանի որ 1890 թ. ռեժիսորն ընկավ գնացքի տակ և այդպես էլ չգտնվեց:

Առաջին հնչյունային ֆիլմն աշխարհում

Երաժշտական «Ջազ երգիչը» ֆիլը պատմության մեջ առաջին լիամետրաժ ձայնային ֆիլմը դարձավ: Կինոնկարում օգտագործվել է սինխրոն ձայնակցության մեթոդը: 1927 թ. կինոնկարի դուրս գալը վերջ դրեց համր ֆիլմերի դարաշրջանին:

«Ջազ երգիչը» ֆիլմում գլխավոր դերը ստանձնել էր Էլ Ջոլսոնը: Նա վեց երաժշտական համար է ներկայացրել: Նկարահանումների համար ծախսվել է կլորիկ գումար՝ 422 հազար դոլար: Այդ ժամանակ Ուորներ ընկերությունն իր ստեղծագործությունների համար ավելի քիչ էր ծախսում:

Մինչև «Ջազ երգիչը» ձայնային երկխոսություններ պարունակող ֆիլմեր դուրս եկել էին, սակայն դրանք բոլորը կարճամետրաժ էին: Իսկ ահա «Ջազ երգիչում» բազմաթիվ երաժշտական և ձայնային էպիզոդներ կային: Ձայնը ձայնագրել է Ջորջ Գրոուվսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել