Կարծում եք՝ այն գունավո՞ր է։ Ահա և ոչ։ Իրականում այս նկարը սև-սպիտակ է, որի վրա գունավոր գծեր են արված, ինչի շնորհիվ էլ ստեղծվում է տեսողական խաբկանքը։

Լուսանկարը տեղադրվել է Reddit-ում և Թվիթերում։ Օգտատերերը նշել են, որ փոքր էկրաններով հեռախոսների վրա նկարն իրոք գունավոր է թվում և այն մեծացնելիս է միայն պարզ դառնում, որ իրականում գունավոր չէ։

Ոմանք նշել են նաև, որ օպտիկական խաբկանքը ստեղծողը միայն ուղեղը չէ։ Լուսանկարը պահպանվել է JPEG ձևաչափով և բավականին վատ որակի է, այդ պատճառով գունավոր գծերը միախառնվում են սև-սպիտակ տարրերի հետ և ստեղծում խաբկանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել