Իրանի իշխանությունները կաջակցեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման անաչառ միջազգային հետաքննությանը և կտրամադրեն իրենց ունեցած տեղեկատվությունը, եթե մասնակցեն դրան: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյին տված արցազրույցում, որը հեռարձակվել է սեպտեմբերի 23-ին՝ տեղեկցնում է TASS-ը։

Նրան հարցրել են, թե Թեհրանն ինչպես կվերաբերի ֆրանսիացի փորձագետների մասնակցությանը Սաուդյան Արաբիայում իրականացված հարձակման հետաքննությանը: «Մենք կաջակցենք անաչառ միջազգային հետաքննությանը»,-նշել է նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե իրանական իշխանությունները կտրամադրեն արդյոք գրոհների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը, ԱԳ նախարարն ընդգծել Է. «Եթե մասնակցենք հետաքննությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել