Տարիներ շարունակ Մոնիկա Բելուչիի այցեքարտը նրա փարթամ կուրծքն ու շքեղ մազերն են եղել: Եվ եթե առաջինի դեպքում ամեն բան լավ է, ապա դերասանուհու սանրվածքի հետ գլոբալ փոփոխություններ են տեղի ունեցել: Մոնիկա Բելուչին ներկայացել է Միլանի Նորաձևությյան շաբաթին:
54-ամյա դերասանուհին այցելել է Dolce&Gabbana նորաձևության տան ցուցադրությանը: Գաղտնիք չէ, որ նա վաղուց այս բրենդի դեմքն է համարվում:
Վենսան Քասելի նախկին կինը իր բլոգում միջոցառումից լուսանկար է տեղադրել: Նկարում նա սպիտակ կոստյումով է, թափանցիկ սև բլուզով և արևապաշտպան ակնոցով: Սակայն ուշադրություն է նա գրավել ոչ թե իր հագուստով, այլ սանրվածքով:
Նկարներից մեկը Մոնիկան հենց այդպես էլ ստորագրել է. «Իմ նոր սանրվածքը»: Բելուչին կտրել է իր շքեղ մազերը և ծայրահեղ կարճ կառեով է ներկայացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել