Գերմանիայում PETA կազմակերպության հիմադրումից հետո ակտիվիստները մեծ աղմուկ էին բարձրացրել կենդանիներին պաշտպանելու համար: Միայն 20 տարի անց նրանց պայքարն արդյունք տվեց: 2017-ին Գերմանիան վերջապես ընդունեց օրենք, որով արգելվում էին կենդանաբանական այգիները: 

Մինչև տարեվերջ երկրում մնացել էին ընդամենը 6 այդպիսի ձեռնարկություններ. մնացածները փակվեցին հասարակության ճնշման տակ, շնորհիվ բողոքի ակցիաների և կենդանիների սպանության դեմ տարածված գովազդային արշավների:

Բայց նրանք, ովքեր դեռ շարունակում են կենդանիների հետ գործունեություն ծավալել, նոր օրենքներ ստեղծեցին:  Ցուցարարները հերթական անգամ ընդգծում են այն, որ բնական մորթի կարող են ունենալ միայն կենդանիները, իսկ մնացածի համար կարելի ստեղծել արհեստական մորթիներ, որոնք ոչ ոքի չեն վնասում: 

Մորթուց վերարկու պատրաստելու համար մահանում են հազարավոր կենդանիներ: Այս տարի Գերմանիայում փակվել են կենդանիների մորթու բոլոր խանութները, սակայն Ռադենում մինչև վերջ պայքարող մեկը կար: Օրենքը թույլ է տալիս մինչև 2022-ը փակել և վերացնել գործարաններն ու խանութները:

Մինչև վերջերս գրեթե 4000 եվրասիական ջրաքիսի մորթի էր պահվում, սակայն տվյալ հաստատություն այցելելուց հետո իրավապահները ոչինչ չկարողացան գտնել:

Կենդանիների պաշտպանները շատ թերահավատորեն են մոտենում այս իրավիճակին, չէ՞ որ իսկապես դեռ անհայտ է, թե ո՞ւր են անհետացել այդ մորթիները:

Նրանք հույս ունեն, որ ոչ ոք չի սկսի ապօրինաբար կենդանիներին սպանել և նրանց մորթիները վաճառել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել