Էս Փոստանջյանն էս ի՜նչ մի ոգևորվել ա ու դերասանական տաղանդով տոգորված` մի բենեֆի՜ս ա սկսել, մի театр одного актера ա մեզ ցուցադրո՜ւմ...
ԵԽԽՎ-ի իր «փառահեղ» վիկռուտասներից հետո տոգորված` որոշել ա շարունակի քաղաքական աբսուրդի բարձրագույն դրսևորումները ու մամուլի ասուլիսին հայտարարում ա, որ Խորհրդարանի ՕԳԳ-ն 0 ա ու պետք ա ցրել այն, որպեսզի նորն ընտրել, որտեղ չեն լինի ընդգրկված կոռուպցիոն սկանդալներում ու գործարքներում կեղտոտված գործիչներ...

Էհ սրանք կարո՞ղ ա գիտեն` ժողովուրդը իրանց տափակաբանության կարոտին ա մնացել: Ես իհարկե հասկանում եմ, որ Փոստանջյանի մոտ պոպուլիստական պսիխոզի սրումներ են հիմա, ու պետք չէ նրա ասածները լուրջ ընդունել (էն մասով, որ նոր խորհրդարանական ընտրություններ են պետք, թե չէ կոռուպցիայի մասով դուզ ա ասում), բայց եկեք մի քիչ երևակայենք, թե ինչ կլիներ, եթե իրոք խորհրդարանը վաղը ցրվեր, ու նոր ընտրություններ նշանակվեին.
- Քանի որ Փոստանջյանի ասածը ասնավանի չի էն առումով, որ էլ ընտրակեղծիքներ չպիտի լինեն, ապա դրանք նորից կլինեն, ու նորից խորհրդարանոսւմ կտեսնենք նույն լֆիկների, շմայսերի, նովոների, բառադի համոների, կարամել հարութների, գեներալ-զորավարների դեմքերը:
- Հաշվի առնելով այն, որ Րաֆֆու թռիչքային վերելքի շուքի հետ կարող է համեմատվել նրա կերպարից ու որպես քաղաքական գործչից հիասթափվելու խայտառակ ցուցանիշի անշուքությունը, որն արտահայտվեց մենակ մի 100 հոգի մարդու ներկայությամբ վերջին հանրահավաքին, ապա մեծ հարց է դեռ, թե նոր ընտրությունների դեպքում նույն Փոստանջյանը կհայտնվի՞ խորհրդարանում: Խիստ կասկածում եմ, որ «Ժառանգությունը» կարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը, էլ չասեմ, թե ինչքան եմ կասկածում դրա հնարավորության վրա` հաշվի առնելով այն կեղծարարական մեխանիզմները, որ մեզ մոտ գործադրվում են ընտրություններին...

Ըստ այդմ, խորհուրդ եմ տալիս Փոստանջյանին թարգել արդեն անգիր արած ճառերով հանդես գալը ու եթե չի կարողանում մի նորմալ բանով զբաղվի, ապա գոնե թող վնասակար գործունեությամբ չզբաղվի նույն ԵԽԽՎ-ում` նույն Ադրբեջանի ներկայացուցիչների ներկայությամբ ընդդիմադիր էլ չէ, միտինգային ճառերով ու զեկույցներով հանդես գալով:

Հ.Գ. Արդեն զզվել եմ մեր դիմությունից էլ, ընդդիմությունից էլ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել