1978 թ. ՆԱՍԱ-յի «Pioneer Venus» առաքելությունը հասավ Վեներա և այնտեղ հայտնաբերեց, որ մոլորակը ինչ-որ ժամանակ իր մակերևույթին օվկիանոսներ է ունեցել: Դրանից հետո ևս մի քանի առաքելություններ ուղարկվեցին Վեներա և սկսեցին տվյալներ հավաքել դրա մակերևույթի ու մթնոլորտի մասին: Արդյունքում ստեղծվեց պատկեր այն բանի, թե ինչպես է Վեներան «երկրային մոլորակից» վերածվել տաք ու դժոխային վայրի, որպիսին այսօր է:

Ամեն ինչ սկսվել է շուրջ 700 միլիոն տարի առաջ, երբ մակերևույթի զանգվածային փոփոխությունները առաջացրել են ջերմոցային էֆեկտ և Վեներայի մթնոլորտը դարձել է չափազանց տաք: Դա նշանակում է, որ Վեներայի կազմավորումից հետո՝ 2-3 միլիարդ տարվա ընթացքում այն բնակելի է եղել: Համաձայն վերջերս կատարված ուսումնասիրության՝ դրանում գոյություն ունեցած պայմանները բավարար են եղել կյանքի առաջացման համար:

Իրենց ուսումնասիրությաշունը կատարելու համար բժիշկներ Ուեյն ու Դել Ջենիոն հինգ սիմուլիացիաներից բաղկացած շղթա են ստեղծել, որում ուսումնասիրել են, թե ինչի է նման եղել Վեներայի միջավայրը՝ հիմնվելով մոլորակի ջրային ծածկույթի տարբեր մակարդակների վրա:

Հինգ սցենարներից երեքում Ուեյն ու Դել Ջենիոն պարզել են, որ Վեներայի տեղագրությունը Արեգակի նկատմամբ նույնն է եղել, ինչ այսօր, իսկ օվկիանոսի մակարդկաը տատանվել է առնվազն 10 մետրից մինչև առավելագույնը 310 մետր խորության:

Բոլոր հինգ սիմուլիացիներն էլ նույնն են ցույց տվել. Վեներան կարող էր շուրջ 3 միլիարդ տարվա ընթացքում կայուն ջերմաստիճան ունենալ՝ 20-50 աստիճան/Ցելսիուս:

Վեներայի կազմավորումից հարյուրավոր միլիոն տարի անց՝ 4,2 միլիարդ տարի առաջ, Վեներան անցել է մի գործընթաց, որը նման է եղել Երկիր մոլորակի զարգացմանը. դրա մթնոլորտում գերակշռել է ածխաթթու գազը: Այն դանդաղ կլանվել է սիլիկատային ժայռերի կողմից, ձևավորել կարբոնատներ, որոնք այն ժամանակ «կողպված» վիճակում գտնվում էին մոլորակի ընդերքում: Շուրջ 715 միլիոն տար առաջ, ըստ գիտնական-բժիշկների, Վեներայի մթնոլորտն այնպիսին էր, ինչպիսին այսօր Երկրում է՝ կազմված մեծամասամբ գազային ազոտից՝ մեթանի և CO2-ի հետքերով: Այս պայմանները կարող էին կայուն մնալ, եթե չլիներ չընթանար զանգվածային ապագազայնացում, որի պատճառը դեռևս անհայտ է գիտությանը:

«Վեներան այժմ ստանում է երկու անգամ ավելի արեգակնային ճառագայթում, քան Երկիրը: Սակայն մեր մոդելավորած բոլոր սցենարներում մենք պարզել ենք, որ Վեներան դեռևս կարող է այնպիսի ջերմաստիճան պահպանել մակերևույթին, որ ջուրը կարողանա հեղուկ վիճակում մնալ», - ասել են գիտնական-բժիշկները:

Ըստ նրանց՝ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահի հնարավոր կլինի Վեներան վերածել բնակելի մոլորակի, որը պատված կլինի օվկիանոսներով, մի քանի խոշոր մայրցամաքներով և կղզիներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել