Սեպտեմբերի 21-ին, Հաղթանակի զբոսայգում մեծ իրարանցում և տոն էր: Արդեն երրորդ տարին անըդմեջ տեղի է ունենում «Единый час духовности «Голубь мира» հանդիսավոր միջոցառումը, նվիրված  խաղաղության միջազգային օրվան, որի կազմակերպիչն է հանդիսանում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնը Երևանում, իսկ համակազմակերպիչը՝ Հայաստանում Ռուսական Բուհերի Ուսանողների Ասոցիացիան:

Մի խումբ երիտասարդներ, դպրոցականներ, ուսանողներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին անմար կրակի մոտ: Միջոցառման շրջանակներում ծաղիկներ և պսակներ դրվեցին պատվանդանին:




Blognews.am-ի հետ զրույցում, Հայաստանում Ռուսական Բուհերի Ուսանողների Ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Մալխասյանն ասաց՝ «Մենք Հայաստանն ենք և մենք անկախ ենք ։
Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Անկախության և Խաղաղության միջազգային օրերը նշվում են միասին։ Դարեր շարունակ անթիվ֊անհամար մարտեր ենք մղել հանուն անկախության ու խաղաղության , և ահա այսօր նշում ենք մեր Հանրապետության անկախության հերթական տոնը ։

Այսօր խաղաղությունն ու անկախությունն այն բարձրագույն արժեքներն են, որոնց կարող է ձգտել մարդկությունը։ Եվ, քանի որ երբեմն անկախության հասնելու ճանապարհին մարդիկ ստիպված են լինում խախտել խաղաղությունը , հազարավոր միանման շնորհավորանքներին միանալու փոխարեն կտամ խոստում.Խոստանում եմ անել հնարավոր և անհնարին ամեն ինչ, որ ապագա սերունդները շարունակեն նշել ՄԵՐ անկախությունը , միևնույն ժամանակ չկորցնելով խաղաղությունը։ Իմ Հայաստանի Հանրապետություն, մենք իրար հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց այսօր արի մի պահ կանգ առնենք ու խմենք քո կենացը , չէ՞ որ այսօր ՔՈ ու ՄԵՐ անկախության օրն է»:

Ռուսաստանի գիտության և միության կենտրոնի Հայաստանի ներյացուցչության, երիտասարդական և միջտարածային բաժնի ղեկավար Սոսե Մարտիրոսյանը նշեց ՝ «Այսօր մեզ համար կրկնակի տոն է, երբ ամբողջ աշխարհը նշում է խաղաղության օրը, Հայաստանը նշում է նաև անկախության օրը: Ես կոչ եմ անում երիտասարդությանը գնահատել խաղաղությունը, որ մենք ունենք, քանի որ Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է առանց պետականության, առանց խաղաղ միջավայրի: Այժմ մենք պետք է ամեն օր, ամեն ժամ մտածենք թե ինչպե՞ս կարելի է մեր երկիրը զարգացնել, որովհետև սա մեր տունն է, մեր ամբողջ Հայ ժողովրդի տունը»:

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններում և նվիրված է Միջազգային խաղաղության օրվան, որը հայտարարվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ բոլոր երկրների և ժողովուրդների միջև խաղաղության իդեալները ամրապնդելու համար: Միջոռմանը ներկա էին նաև Վետերաններ, որոնք իրենց շնորհակալական խոսքերն էին հայտնում միջոցառման կազմակերպիչներին և համակազմակերպիչներին:



Մեզ հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրիասյանը նշեց՝ «Մենք այսօր մասնակցում ենք Голубь Мира նախաբանով ակցիային, քանի որ այսօր խաղաղության միջազգային օրն է և այն մեզ համար խորհրդանշական է, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետության 28-րդ տարեդարձն է: Մասնակցել անկախության օրը նման միջոցառման, որը խաղաղություն է խրախուսում և բարեկամություն երկու պետությունների միջև, դա մեր երիտասարդների կողմից միանշանակ ընդունելի է և ոգևորող: Ես ևվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին, միջոցառումը կազմակերպելու համար և շնորհավորել թե՛ Հայաստանում բնակվող թե՛ Հայաստանից դուրս բնակվող Հայաստանի քաղաքացիներին, մեր անկախության 28-րդ տարեդարձի առթիվ»:


Միջոցառման վերջում տեղի ունեցավ հուզիչ և հետաքրքիր ֆլեշմոբ, որին միացան մի խումբ փոքրիկներ և երկինք բաց թողեցին գունավոր փուչիկներ, սպիտակ աղավնիների տեսքով փուչիկներ, որոնք խորհրդանշում էին խաղաղություն և հույս դեպի լուսավոր ապագա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել