Բերանում դառնահամի 8 հնարավոր պատճառ և խնդրի լուծման ուղիներ:
1. Թթվային ռեֆլյուքս (այրոց)
Առաջացնում է այրոցի զգացում, ցավ կոկորդում, սրտխառնոց, այրոց բերանում և այլն:
2. Հղիություն
Կապված է հորմոնալ փոփոխությունների հետ: Սովորաբար դա անցնում է առաջին եռամսյակից հետո:
3. Բերանի խոռոչի հիվանդություններ
Պերիոդոնտիտը, գինգիվիտը (լնդերի բորբոքում) և կարիեսը կարող են բերանում դառնահամի պատճառ դառնալ:
4. Ծխել
Ծխախոտը պարունակում է վնասակար միացություններ, որոնք վնասում են համային ընկալիչները, սակայն այդ ազդեցությունը շրջելի է:
5. Որոշ դեղամիջոցներ
Դրանցից են՝ հակաբորբոքային դեղերը, հակաբիոտիկները, հակագիստամինային միջոցները, լիթիումը, զարկերակային հիպերտենզիայի բուժման համար դեղերը:
6. Վարակներ
Հարբուխով կամ գրիպով հիվանդները բողոքում են համի զգացողության կորստից կամ համի ընկալման խախտումից:
7. «Այրվող բերանի» համախտանիշ
Առաջանում է այրոցի զգացում բերանի խոռոչում, չորություն բերանում, դառը կամ մետաղական համ:
8. Ծանր մետաղներով թունավորում
Բերանի դառնության պատճառ կարող է լինել կապարով, սնդիկով կամ բիսմութով թունավորումը:
Ինչպես ազատվել բերանի դառնահամից
- Շատ ջուր խմեք
- Հետևեք բերանի խոռոչի հիգիենային․ ատամները և լեզուն մաքրեք օրական 2 անգամ, բերանը ողողեք, ատամի թել օգտագործեք ատամների մեջտեղները մաքրելու համար,
- Տարեկան երկու անգամ ատամնաբույժի այցելեք,
- Եթե հակված եք այրոցի, սահամանփակեք կծու և յուղոտ սննդի, ալկոհոլի և սուրճի օգտագործումը,
- Ավելացրեք թքի արտադրությունը (առանց շաքարի մաստակ օգտագործեք, ցիտրուսային մրգեր կերեք),
- Բերանը ողողեք կերակրի սոդայի լուծույթով: