Քարդաշյանը-Ջեներ ընտանիքի ավագ քույր Քորթնի Քարդաշյանը նորաձևություն է մտցնում 60-ականների ոճով լողազգեստները։ Մոդելը փորձել է մի քանի տարբերակ, որոնք տարածված ու հայտնի կլինեն հաջորդ սեզոնին։ «Կրքոտ» ֆոտոշարքը նկարահանվել է Լոս Անջելեսի ընտանեկան ակումբի տարածքում։
Քորթնին նախընտրել է բաց երանգի լողազգեստ։ Մոդելն արձակել է երկար վարսերը և ներկայացել է նեյտրալ շպարով։ Իր կերպարը նա համալրել է արևային ակնոցներով:
Աստղը դաստիարակում է քաղաքացիական ամուսնուց՝ Սքոթ Դիսիկից ծնված երեք երեխաներին։ Ավագ որդին՝ Մեյսոնը, արդեն հաճախում է դպրոց, դուստրը՝ Պենելոպեն նոր-նոր է սկսել իր ուսումը։ Աստղային մայրիկը երկրպագուներին ներկայացրել է նաև, թե ինչպես է երեխաների հետ ժամանակ անցկացնում։
Քարդաշյանը սովորական լոգարանի խալաթով էր, իսկ Պենելոպեն՝ ոճային լողազգեստով։ «Իմ լավագույն ընկերուհին»,- կադրին կից հուզիչ գրառում է արել Քորթնին։