Facebook ընկերությունը դադարեցրել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը։ Նման որոշում է կայացվել Cambridge Analytica խորհրդատվական ընկերության միջոցով տվյալների արտահոսքի հետաքննության շրջանակներում, ասվում է Facebook-ի հայտարարության մեջ։

Facebook-ի օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն ունեցող հավելվածներն ընկերությունը սկսել է ուսումնասիրել 2018 թվականին։ Ներկայումս մասնագետները 1 միլիոն հավելված են ստուգել, հետաքննությունը շարունակվում է։

Որոշ դեպքերում հավելվածներն ամբողջովին արգելափակվել են, իսկ որոշների դեմ Facebook-ը հայցեր է որոշել ներկայացնել։ Դրանց թվում են տվյալների վերլուծության հարավ–կորեական Rankwave, հոնգկոնգյան LionMobi և սինգապուրյան JediMobi ընկերությունները։ Facebook-ում նշել են, որ նրանց կողմից մշակված հավելվածները սոցցանցի օգտատերերի հեռախոսները վտանգավոր ծրագրերով են վարակել։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա գարնանը հայտնի դարձավ, որ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների զանգվածային արտահոսքի արդյունքում ավելի քան 87 միլիոն օգտատերերի տվյալներ կարող էին հայտնվել բրիտանական Cambridge Analitica ընկերության տնօրինության տակ;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել