Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլև հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսևորման խորհրդանիշը:

Դարեր շարունակ, չունենալով պետականություն, մենք չենք կորցրել ազգային ինքնությունն ու արժեքները և այսօր աշխարհին ներկայանում ենք մեր ուրույն մշակույթով և հարուստ ավանդույթներով:

Հայաստանի Հանրապետության քսանութ տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալու միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ և նվաճելու հաղթանակներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում՝ երաշխավորելով Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։

Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն մեր երկրին, իսկ յուրաքանչյուր քաղաքացու՝ մեծ ուրախություն և բազում հաջողություններ:

Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

21 սեպտեմբերի 2019թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել