Վերջին 50 տարում ԱՄՆ-ն ու Կանադան կորցրել են իրենց թռչունների պոպուլյացիայի 29%-ը :

Համաձայն նորուսումնասիրության՝ անգամ հասարակ թռչունների քանակը, ինչպիսիք են կեռնեխներն ու ճնճղուկները, նվազել է :

Գիտնականները վերջին 50 տարում ուսումնասիրել են թռչնի 529 տեսակի, որպեսզի առավել ամբողջական պատկեր կարողանան ստանալ :

Այո, հասկանալի կարելի էր համարել, եթե նվազեր հազվագյուտ թռչնատեսակների թիվը : Սակայն գիտնականները ենթադրում էին, որ միաժամանակ հասարակ տեսակների թվաքանակը կաճի : Նրանք սխալվում էին իրենց հաշվարկներում :

19 տարածված թռչնատեսակներից վերջին 50 տարում ոչնչացել է ավելի քան 50 միլիոն թռչուն : Սա վերաբերում է այնպիսի էռչուններին, որոնց հանդիպում ենք ամեն օր՝ ճնճղուկներ, սև կեռնեխներ, եղեգնաթչնակներ, ամուրիկներ :

Իրավիճակի պատճառը թունաքիմիկատների օգտագործումը, կլիմայական փոփոխություններն են : Հարկավոր է անհապաղ դիմակայել այս վտանգին, քանի որ հետևանքները կարող են բերել էկոհամակարգի քայքայման, որից կախված է հենց մարդկանց կյանքը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել