Այսօր ՀՀ-ն դարձավ 28 տարեկան։ Դա տոն է, որը մեզանից ուզում են խլել։

Անկախությունը լրջագույն փորձության է ենթարկված։ Թշնամին հոխորտում է դրսից, իսկ ցեցը քայքայում է ներսից։

Այն, ինչ հիմա կատարվում է, հետևանք է։ Հետևանք է ոչ այնքան արածի, որքան չարածի։

Այս թեթև քամին անցողիկ է, բայց ընթացքում ահագին թոզ ու դուման է բարձրանում։

Անկախության տարեդարձի առիթով պետք է պատասխան գտնել այն հարցին, թե ինչո՞ւ այսպես ընկանք, ու այսպես էժանացավ պետությունը, որ, ով ասես, հեծնում է դրան ու խելապակասի պես քշում։

Անկախությունը ժողովուրդներին տրվում է նրանց որակը ստուգելու համար։ Անորակները նետվում են պատմության աղբանոց, իսկ որակյալները ստեղծում են արժեքներ։

Հայ ժողովուրդը դեռ վերջնական պատասխան չի տվել շատ կաևոր հարցերի։ Գալիս է պատասխան տալու ժամանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել