Շատ արտիստներ հաճախ բողոքում են, որ դժվար են հասել իրենց փառքին : Իսկ ահա 19-րդ դարի սկզբում փողոցային երգիչները երգում էին մի կտոր հաց գնելու համար և ավելիի մասին անգամ չէին մտածում :

Դեկտեմբերյան ցրտերին Փարիզում հենց դրսում լույս աշխարհ եկավ մի փոքրիկ աղջնակ : Նա կցրտահարվեր դրսում, քանի որ մայրը նրան անտիրական թողել էր փողոցում, եթե նրա լացի ձայնը չլսեր ոստիկանը: Քիչ ժամանակ անց վերջինիս հաջողվեց պարզել, որ երեխայի մայրն Անիտա Մայարն է, իսկ հայրը ծառայություն է իրականացնում առաջնագծում :

Երեխային տվեցին հայտնաբերված միակ հարազատին՝ մորական կողմից տատիկին : Վերջինիս այս ամենը դուր չեկավ, և որպեսզի երեխան նրան չհոգնեցներ անդադար լացով, նա կաթի շշի մեջ միշտ գինի էր լցնում : Պատերազմի ավարտից հետո առաջնագծից վերադարձած հայրը վերցրեց իր դստերը և տարավ իր մոր մոտ : Այս տատիկը բարի կին էր և իսկապես հոգ էր տանում թոռան մասին :

Հետագայում պարզ դարձավ, որ կատարակտի պատճառով երեխան կարող է կորցնել տեսողությունը : Այդ օրվանից ի վեր հավատացյալ տատիկն աղոթում էր և իր ողջ խնայողությունները ծախսում՝ երեխային բուժելու համար : Աղոթքները տեղ հասան և աղջիկը կրկին սկսեց տեսնել :

9 տարեկան հասակում ապագա աստղը տեղափոխվեց հոր մոտ : Տղամարդը աճպարարական հնարքներ էր կատարում, իսկ նա՝ կողքին երգում : Արդեն այդ տարիքում դժվար չէր հասկանալը, որ աղջիկն աներևակայելի տաղանդ ունի :

5 տարի անց աղջիկը սկսեց երգել կաբարեում, իսկ ավելի ուշ՝ արդեն ելույթ ունենալ մեծ սրահներում : Ողջ աշխարհը ճանաչեց Էդիտ Պիաֆին և նրա անունը հայտնվեց պատմության ամենատաղանդավոր երգչուհիների անվանացանկում : Երբ նա սկսում էր երգել, սրահներում մարդիկ հուզվում էին ու հիանում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել