Հարգելի՛ համալսարանականներ,
Երկու լուր ունեմ, մեկը` լավ, մյուսը` ոչ այնքան:

Լավից սկսեմ: ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը, ընդունելով գիտխորհրդի 1/3-րդի պահանջը, սեպտեմբերի 24-ին հրավիրել է Գիտական խորհրդի արտահերթ նիստ:

Մյուս լուրը․ նույն ռեկտորն այսօր իր մոտ է հրավիրել բոլոր դեկաններին և ասել, որ այս նիստը իր դեմ է, և ակնարկել է թույլ չտալ քննարկում ծավալել և տապալել նիստի օրակարգը:

Նախ՝ ինչո՞ւ է ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը նիստը համարում իր դեմ ընթացող գործընթաց, եթե նիստը հրավիրվում է ԵՊՀ գիտական խորհրդի դերի բարձրացման օրակարգով: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած ռեկտորի ձեռնտու է ոչ թե ուժեղ Հոգաբարձուների խորհուրդ, որին նա ստորադաս է և նույնիսկ քվեարկության իրավունք չունի, այլ ուժեղ Գիտական խորհուրդ, որի նիստերը նա նախագահում է, ուստի բուհում համալսարանականների դերի բարձրացումն առաջին հերթին հենց ռեկտորի ԺՊ-ին է ձեռնտու: Ի վերջո, ինքն էլ է համալսարանական: Ուժեղ գիտական խորհուրդը հենց այն երաշխիքն է, որ մեկ-երկու ամսից Կառավարությունը Հոգաբարձուների խորհրդի` իր 50% ձայների օգնությամբ բոլորիս անհայտ նոր մարդու չի բերելու և մեր գլխին ռեկտոր չի կարգելու: Բայց ինչևէ:

Բայց ասում եմ` ի՜նչ խորհրդանշանական կլինի, չէ՞, եթե Ակադեմիական ազատության հռչակագրի ընդունումից երկու օր առաջ ԵՊՀ գիտխորրդում 1/3-ի բարձրացրած խնդիրները «չցանկանան» քննարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել