Կան ծնողներ, ովքեր կարծում են, որ, հանդիսանալով երեխայի ծնողը, կարող են ցանկացած կերպ վարվել երեխայի հետ, երբեմն իրենց իրավունք են վերապահում վտանգել սեփական երեխայի կյանքը: Ծնողը պետք է ամեն կերպ պաշտպանի իր երեխային, այլ ոչ թե նրան դարձնի իր քմահաճույքները կյանքի կոչելու միջոց:

Ողջ համացանցը զայրացած է: Հայրը երեխային նստեցրել է մեքենայի պատուհանին և  մեքենան վարել բարձր արագությամբ՝ մի ձեռքով պահելով երեխային, այնուհետև տեսանյութը տեղադրել է սոցիալական ցանցերում և պարծեցել իր արարքով:

Մեկ ուրիշ անգամ էլ նույն փոքրիկին հայրը մի ոտքից բռնած գլխիվայր կախել է բարձր տանիքից: Տղամարդը դատարանում պնդել է, որ ինքն իրեն և ամենևին էլ մտադրություն չի ունեցել սոցցանցերում լայքեր հավաքել:

Դատարանը նրան դատապարտել է 300 ժամ պարտադիր աշխատանքով: Դատարանի որոշման հետ հայրը լիովին համաձայնել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել