«Քարդաշյան ընտանիք» ռեալթի-շոուի մասնակից և ձեռներեց Քիմ Քարդաշյան-Ուեսթը կիսվել է առանց դիմահարդարման սելֆիով: Նրա լուսանկարը հրապարակվել է Poosh-ի Instagram հաշվում (գեղեցկության և առողջության մասին նախագիծ, որը նախաձեռնել է Քիմի քույրը՝ Քորթնի Քարդաշյանը):
Մոտիկից արված լուսանկարում երևում են Քարդաշյանի այտերի, կզակի և ճակատի վրա առաջացած կարմիր բծերը: «Եթե ձեզ մոտ փսորիազ է սկսվել, դուք չպետք է թույլ տաք, որ այն կործանի ձեր կյանքը»,- լուսանկարը մեկնաբանել է 38-ամյա հեռուստաաստղը:
Poosh-ին տված հարցազրույցում Քարդաշյանն ասել է, որ առաջին անգամ հիվանդությունն ի հայտ է եկել 13 տարի առաջ սովորական մրսածությունից առաջացած բարդությունների պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր նրան հաջողվել է ժամանակավորապես ազատվել հիվանդությունից, բայց հետո այն կրկին գլուխ է բարձրացրել:
Նա նշել է այն միջոցները, որոնք օգնել են իրեն հիվանդության դեմ պայքարում, և վերջում խոստովանել է, որ այժմ նա ընդունում է իրեն և հարմարավետ է զգում: