ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ
Ես երբեք թույլ չեմ տա արատավորել իմ անունը նման կեղծիքներով: ԿԵՂԾԻՔ Է սկզբից մինչև վերջ: Ուշադիր եղեք, որպեսզի չխաբվեք: Ես դեմ եմ անհայտ ծագման, կասկածելի, «նիհարեցնող» եսիմինչերի: Առողջ մնացեք:
Համապատասխան ընկերությունը, ապօրինի կերպով մոնտաժելով իմ լուսանկարը, միտումնավոր փորձել է տպավորություն ստեղծել հանրության շրջանում, որ ես իբրև գովազդում եմ իրենց ընկերության կողմից ներմուծվող նիհարեցնող սուրճը։
Հաշվի չառնելով օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումները՝ համապատասխան ընկերությունը փորձել է շահույթ ստանալ՝ օգտագործելով իմ լուսանկարը և գովազդի միջոցով ապահովել այդ ապրանքատեսակի լայն տարածումը։
Ուզում եմ նշել, որ անհրաժեշտ բոլոր իրավական գործընթացներն արդեն կատարված են այդ ընկերությանը իրավական դաշտում պատասխանատվության կանչելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված գովազդները հերքելու, անբարեխիղճ տնտեսական գործունեությունը դադարեցնելու, գործարար համբավն ու պատիվը արատավորելու և մի շարք այլ հիմքերով։
Կարևոր եմ համարում նշել նաև, որ, բոլոր իրավական ընթացակարգերը պահպանելով, համապատասխան սուրճն արդեն ներկայացված է սննդաբանական փորձաքննության, որի արդյունքները ստանալուն պես ոչ միայն կներկայացնեմ դատարան, այլև կհրապարակայնացնեմ։
Իրավական գործընթացների վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ նաև լրացուցիչ տեղեկատվություն։