29 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, մեր պետության հիմնադիր հայրերը հռչակեցին Հայքի անկախությունը։ Պատմության իրավունքով ու ավանդույթներով դա նշանակում էր մի բան` պատերազմի հայտարարում գործող կենտրոնին` ԽՍՀՄ-ին, որը պաշտոնապես կորցրեց իր գոյությունը 1991-ին։
Ի՞նչ դասեր ենք քաղում այսօր 29 տարի առաջվա իրադարձություններից։

Հիմք դրվեց տոնել անկախությունը ոչ թե Հռչակագրի ընդունման օրվանից, այլ ԽՍՀՄ փլուզման տարվանից, այսպիսով՝ մի սերունդ դաստիարակելով այն գաղափարի շուրջ, որ Հայքը անկախացել է ոչ թե իր ժողովրդի արդար կամքով ու պատմական հիշողության պայքարով, այլ մեկ ուրիշ երկրի` ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով։ Կատարվեց անջնջելի դաջվածք` հետևանք-պետություն անվանմամբ։

Մինչ օրս չկա ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի առաջնորդ 1990 թվականից, ով իր քաղաքական կյանքի ծրագրի հիմքում կդներ կամ դնում է Անկախության հռչակագիրը։ Ու քանի չի հայտնվել այդպիսին, բոլոր իրենց ինքնակոչ Հայքի առաջնորդ հայտարարած «քաղաքական գործիչներն» ինձ համար չեն արտացոլում ժողովրդի կամքը, այլ ավելին` գերտերությունների քմահաճույքով ու պատվերով, բթացնում Հայքի ժողովրդի իղձերը՝ ի բարօրություն մեր պետականության։ Մի օր առիթ լինի, հարց հղեք ներկայիս, երեկվա կամ ավելի շուտվա առաջնորդներին այն մասով, թե ինչ քաղաքական կամ պատմական գնահատական են տալիս 1990 թվականի Անկախության հռչակագրին։
Ու առհասարակ, իրական հեղափոխությունը Հայքում կլինի այն ժամանակ, երբ ցանկացած թեկնածու, ով պատրաստվում է մասնակցել ինչ-որ ընտրությունների Հայքի տարածքում, պետք է ԿԸՀ ներկայացնի գրավոր դիմում առ այն, որ նա անվերապահորեն ճանաչում և ընդունում է Անկախության հռչակագիրը, և իր քաղաքական կամ/և հանրային գործունեությունը հիմնված է լինելու Հռչակագրում ընդունված գաղափարների վրա, և նպատակ է ունենալու այդ գաղափարները ուժեղացնելու։

1991 թվականից մինչ օրս դրված բոլոր հիմքերը սխալ են, բոլոր ընդունված որոշումները` հակահայքյան։

Հ.Գ. Տոնեք ձեր «անկախության օրը», բայց երբ բաժակ բարձրացնեք, հիշեք մի լեհական ասացվածք.
Без правды - нет царствования.
И монастыря нет!

Հ.Գ. 2․ Մինչև ձեռքներդ չլվանաք, երեսներդ չեք լվանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել