Panorama.am-ը գրում է․

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային (ավելացում) գումարների վրա։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Մանրամասնելով առաջարկվող փոփոխությունները, նա ասաց. «Նախագծով առաջարկվում է բարձրացնել զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի դեբետային գումարների հետստացման դեպքում սահմանաչափը 20 մլն-ից մինչև 40 մլն, ինչը հնարավորություն կտա, որ պարզեցված ընթացակարգ կիրառել մինչև 40 մլն դեբետային գումարների հետ վերադարձման նկատմամբ։

Առաջարկվում է պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ԱԱՀ-ի հարկի գծով բոլոր դեբետների վերադարձմանը, այսինքն չսահմանափակվել միայն զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեբետներով։

Ինչպես նաև մինչև 5 մլն ԱԱՀ-ի դեբետային գումարները վերադարձեն հարկ վճարողներին՝ այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաջորդող 10-րդ օրվա դրությամբ՝ առանց դիմումի և որևէ ուսումնադիրության»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել