Պաղեստինյան ծագումով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդին Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում նկատել են մազոտ թևատակերով: Լուսանկարները հայտնվել են Instagram-ում մոդելի ֆան-հաշիվներից մեկում:

Պապարացիները կրտսեր Հադիդին լուսանկարել են Alberta Ferretti ապրանքանիշի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրության ժամանակ: Նկարում 22-ամյա մոդելը սև անթև կրոպ-տոպ է կրում: Նա տեսախցիկն այպես է պահում ձեռքում, որ տեսանելի են մազոտ թևատակերը:

Белла Хадид на неделе моды в Милане

Բելլա Հադիդը միակ հայտնին չէ, ում լուսանկարել են մազոտ մարմնով: Օգոստոսին մեկ այլ մոդել՝ Էմիլի Ռատակովսկին, Harper’s Bazaar նորաձևության ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար նկարահանվել է մազոտ թևատակերով:

Պարբերականին տված հարցազրույցում նա հանդես է եկել ի պաշտպանություն կանանց իրավունքների: Այնուամենայնիվ, Ռատակովսկու երկրպագուները հավանություն չեն տվել այդ ֆոտոշարքին և մոդելին մեղադրել են կեղծավոր լինելու մեջ: «Ուրեմն ֆեմինիզմը ձեզ համար թևատակերին մազափունջ աճեցնե՞լն է: Կներեք, բայց ինձ համար դա զզվելի է»,- վրդովվել էին ընթերցողները:

Белла Хадид на неделе моды в Милане

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել