Խոսքս հղում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար վիրավորում են զոհված զինվորների մայրերին։

Երևի մի քիչ շուտ ձեր ուղեղներից ջնջվեց 2016-ը։

Երևի շուտ մոռացաք, թե ում շնորհիվ եք գլուխներդ հանգիստ դնում բարձին։

Մինիմում անբարոյական քայլ ա մեր հերոսների մայրերի հասցեին մի անպարկեշտ խոսք ասելը։

Ուղեղն անջատելուց ու ստեղնաշարին տալուց առաջ հաշվետու եղեք ձեր խոսքերի համար։

Ձեր դժբախտությունը ձեր կուրության մեջ ա, կուրորեն ինչ-որ մեկին երկրպագելու, իր ամեն քայլն արդարացնելու ու ճիշտը խոսողին, արդարություն պահանջողին հոշոտելու մեջ ա։

Մեր երկրի դժբախտությունը ձեր քաղաքացիական գիտակցության, անալիզ անելու հատկության բացակայության և, ի վերջո, ձեր՝ անասուն լինելու մեջ ա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել