ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվող միջազգային կոալիցիան պլանավորում է այս տարվա նոյեմբերին սկսել Պարսից ծոցի պարեկումը: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ գրում է TASS-ը:

Kyodo-ի աղբյուրի տվյալներով, որը մասնակցել է այս թեմայով սեպտեմբերի 16-ին Բահրեյնում անցկացված կոնսուլտացիաներին, պարեկման համար գործի կդրվի 55 նավ: Նշվում է, որ կոնսուլտացիաները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի նավի վրա, դրանց մասնակցել են 28 երկրի, ներառյալ Ճապոնիայի ներկայացուցիչները: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջադրված այդ պլանի իրագործումը կարող է դժվարությունների բախվել, քանի որ կոալիցիայի մեջ մտնելու մտադրության մասին ներկայում հայտնել են միայն Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել