Ալեք և Հիլարիա Բոլդուինները կորցրել էին իրենց երեխային: 35-ամյա Հիլարիան վիժման մասին հայտնել էր Instagram-ի իր էջում: Նա խոստովանել էր, որ տեղի ունեցածը կարողացել է հաղթահարել շնորհիվ իր ընտանիքի, որն ամեն կերպ աջակցում էր նրան: Եվ ահա այժմ դերասանի կինը երկրպագուների հետ կիսվել է բարի լուրով. նա կրկին հղի է:
Այն մասին, որ 61-ամյա դերասանը վեցերորդ անգամ հայր կդառնա, Հիլարիա Բոլդուինը հայտնել է Instagram-ի իր էջում:
«Երբ շատ երեխաներ ունեք, 6 րոպեն հղիության 6 ամսվա նման է»,- նշել է Հիլարիա Բոլդուինը գրառման մեջ:
Դերասանի կինը շատ ծանր է տարել դեռ չծնված երեխայի կորուստը և իր վիշտն անկեղծորեն կիսել է երկրպագուների հետ. «Մենք մեծ ռիսկի դիմեցինք… Այս անգամ, երբ ես բացեցի իմ սիրտը ևս մեկ երեխայի համար, նա երկար չմնաց: Մենք բոլորս կյանքում ունենք մեր նպատակը, և ես հավատում եմ, որ իմ երեխան ուրախություն է թողել իր կարճ կյանքի ընթացքում»: