Ուժային կառույցների հրաժարականների և վերադասավորությունների շքերթը ժամանակավորապես շեղում է հանրությանն առօրյա խնդիրներից: Սակայն կյանքիս ընթացքում ավելի հետաքրքիր և խճճված սյուժեով «պերֆորմանսներ»ին ականատես լինելուց հետո ինձ չի մնում ոչինչ, քան շարունակել առողջապահության վերաբերյալ հետազոտություններս և առկա խնդիրների բարձրաձայնումը:
Այսպիսով՝ հերթական կոռուպցիոն ռիսկը, որի մասին պետք է խոսեմ, վերաբերում է առողջապահության նախարարի կնոջ ղեկավարած ԿՀՄԻ ԲԱԿ ախտորոշիչ կենտրոնին: Փաստացի, 2018 թվականին կլինիկայի տնօրենի կողմից առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի «գարդասիլային» ծրագրին ցուցաբերած անվերապահ աջակցության շնորհիվ (որը իր մեջ ներառեց նաև փոքրիկ դագաղների հայտնի դրվագը), վերը նշված կենտրոնը ստացավ մոտ 25.000.000 պետական պատվեր, սակայն երկրում սահմանադրական կարգի տապալումը «փոխեց իրավիճակը» և նոր-նոր պետպատվեր ստացած ախտորոշիչ կենտրոնի տնօրենը դարձավ առողջապահության նախարար, իսկ կենտրոնի ղեկավարությունը հանձնեց իր կնոջը:
Արդեն 2019 թվականի սկզբին իր կնոջ կողմից ղեկավարվող ԿՀՄԻ ԲԱԿ բժշկական կենտրոնի պետական պատվերը կազմեց 55.000.000 դրամից ավելի, իսկ 2019-ի օգոստոսի 1-ից ավելացվեց և դարձավ 86.000.000 դրամ: Այս թիվը ավելի է քան «Էրեբունի», «Արմենիա», «Իզմիրլյան» կենտրոնների ՄՌՇ/ՀՇ-ի համար նախատեսված պետական պատվերը:
Զավեշտն այն է, որ հիվանդները, ունենալով գանգատներ, դիմում են բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ` ԲՈՒԺՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻ, սակայն շատ դեպքերում պետական պատվերի նման «արդարացի» բաշխման պարագայում բժիշկները ստիպված են լինում ուղեգրել այլ բժշկական կենտրոն (մասնավորապես՝ ԿՀՄԻ ԲԱԿ), քանի որ իրենց աշխատավայրում նախատեսված գումարը վերջացել է, և այստեղից սկիզբ է առնում բնակչության շրջանում շրջանառվող «պաս տալու» հասկացողությունը և լարումը բժիշկների նկատմամբ:
Հարգելի ընկերներ, կոռուպցիան հենց սա է... Կոռուպցիան միայն պետավտոտեսուչին 5000 դրամ առձեռն վճարելը չէ։ Կոռուպցիան ձեր աչքի առաջ է, սակայն շատերը չեն ուզում դա տեսնել:
Հետազոտությունները լինելու են շարունակական, և շուտով կհրապարակեմ այլ բժշկական կենտրոնների վերաբերյալ տվյալներ:
#կառավարության_ԱՆԴԱՄ #կոռուպցիա