Ոչ բոլոր հերոսներն են կրում համազգեստներ. այս պնդումն ընդունելի է շատերի կողմից: Մեր այսօրվա հերոսն իրական սուպերմեն է՝ Լեոն Պատրիկովիչ Նգակամը՝ նյարդավիրաբույժ, որն անցել է ավելի քան 6,000 կմ՝ հետապնդելով մի նպատակ՝ օգնել երեխաներին:

Լեոն Պատրիկովիչ Նգակամը ծնվել է Կամերունում: Նա մեծ ընտանիքից է, որտեղ 6 երեխա կար, իսկ ինքը կրտսերն էր: Կամերունից դեպի հեռավոր Ռուսաստանի Տվերի մարզ գնալ և այնտեղի բժշկական ակադեմիա ընդունվել նրան ոգեշնչել էր հորեղբայրը, որը ևս ավարտել էր այդ բուհը, վերադարձել հայրենիք և հայտնի գինեկելոգ դարձել: 1991թ. Տվեր գնալով՝ երիտասարդ ուսանող Լեոնը որոշեց նյարդավիրաբույժ դառնալ:

«Ինչո՞ւ ընտրեցի նյարդավիրաբուժությունը: Այնպես էր պատահել, որ մայրս գանգուղեղային տրավմա էր ստացել, և նա հաջող վիրահատություն էր անցել: Մորս վիրահատել էր այն նյարդավիրաբույժը, որը ևս սովորել էր Ռուսաստանում: Այդ դեպքն ինձ վրա մեծ ազդեցություն էր գործել: Ես որոշեցի բժիշկ դառնալ, քանի որ սիրում եմ դժվարություններ հաղթահարել»,- ասել է Լեոնը:

Եվ դժվարություններն իսկապես շատ էին: Բացի մասնագիտությունը յուրացնելոց՝ Լեոնը նաև պետք է ռուսերեն սովորեր, որը, ըստ նրա, ամենաբարդ լեզուն է աշխարհում և հարմարվեր սարսափելի կլիմային: Սակայն մարդկանց օգնելու ցանկությունն ավելի ուժգին գտնվեց բոլոր խնդիրներից, և երիտասարդ ուսանողը ոչ մի քայլ հետ չկատարեց:

Բժշկական ակադեմիան ավարտելուց հետո Ռուսաստանում մնալու ցանկությունը չմարեց Լեոնի մոտ: Բժիշկն ընտանիք կազմեց. նրա կնոջ անունը Սվետլանա է, իսկ դստերը՝ Ռեգինա: Բազմաթիվ տարիների ջանքերից հետո նա դարձավ Տվերի տեղական մանկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքի գլխավոր բժիշկ, որտեղ էլ շարունակում է աշխատել մինչ օրս:

Այն գործերի ցանկը, որոնք անում է Լեոն Պատրիկովիչը, ընդարձակ է՝ մանկական գանգուղեղային տրավմաների բուժումից մինչև ծննդաբերական պաթոլոգիաների հետ կապված բարդ վիրահատություններ: Նա արտակարգ վիրահատություններ կատարելու մեծ փորձ ունի, որոնց շնորհիվ փրկել է բազմաթիվ երեխաների կյանքեր:

«Ես շատ եմ սիրում երեխաների: Ինքս բազմազավակ ընտանիքում եմ մեծաացել, քանի որ Աֆրիկայում կանայք շատ երեխաներ են ծնում. այդպիսին է մեր մշակույթը: Երբ տեսնում ես սեփական աշխատանքի արդյունքը, թե ինչպես է վիրահատությունից հետո երեխան սկսում ապաքինվել, այնպիսի հաճույք ես զգում, որը նկարագրել հնարավոր չէ: Երեխաները դեռ շատ փոքր են, անմեղ և անկեղծ: Երբ լալիս են, անհապաղ ցանկանում ես օգնել», - անկեղծանում է բժիշկը:

Վիրահատություններին վիրաբույժը բավականին հետաքրքիր կերպով է պատրաստվում. նա լսում է Վալերի Լեոնտևի երգերը և լավ քնում է, որպեսզի աշխատանքի ընթացքում դադար չառնի:

Գործին նման պատասխանատու մոտեցումն իր արդյունքներն են տվել. նյարդավիրաբույժի մոտ ցանկանում են հայտնվել երկրի բոլոր կետերից: Լեոն Պատրիկովիչն իր հերթին փորձում է օգնել բոլորին հնարավորության սահմաններում: Նրա գրասենյակի պատերին դրված են բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ: Սակայն գլխավոր մրցանակը նա համարում է 7-ամյա աղջնակի գրած բանաստեղծությունը: Այդ աղջկան բժիշկը հետ է բերել «այն աշխարհից»:

Հանգստի մի քանի րոպեները բժիշկն անցկացնում է ընտանիքի հետ, հաճախում է թատրոններ և պատրաստում է խոհանոցում: Մսի տապական և բորշչը նրա ամենասիրելի կերակուրներն են: Եթե հաջողվում է արձակուրդ վերցնել, ապա Լեոնն ընտանիքի հետ միասին ուղևորվում է Ֆրանսիա, որտեղ հարազատներ ունի, կամ Կամերուն:

Նա ասում է. «Ես երջանիկ մարդ եմ: Ունեմ լավ ընտանիք, սիրելի աշխատանք, քաղաք. մարդիկ ինձ գնահատում են և սիրում: Եվ ես կարողանում եմ օգնել մարդկանց: Էլ ի՞նչ է անհրաժեշտ կյանքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել