Հիշո՞ւմ եք, որ գրեցի՝ Մառոզ Մարգոն ասուլիս ա տվել ու ասել, որ ոնց «Մարտի մեկի» զոհերի ընտանիքներին փոխհատուցում տվեց կառավարությունը, տենցն էլ մեզ պիտի ուշադրություն դարձնի ու զոհված զինվորների ընտանիքներին էլ փոխհատուցում տա, ու եթե կառավարությունը էդքան ազատ միջոց ուներ, պիտի հենց առաջինը իրանց տար, ոչ թե «Մարտի մեկի» զոհերի ընտանիքներին։
Ըհը, էդ կինը հենց հիմա կառավարության շենքի դեմը նստացույց ու հացադուլ ա անում՝ պահանջելով փոխհատուցում։
Իրականում շատ օբյեկտիվ ու շատ ճիշտ պահանջ ա։ Հուսանք՝ բոլոր էն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկել էն 720 միլիոնին, չեն ալարի ու կողմ կքվեարկեն հերոս զինվորների հերոս ընտանիքներին էլ աջակցություն տրամադրելուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2227587410702532&set=a.104977672963527&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել