Գալի Յալկարիվույ Գուրուվիվին ավստրալացի աբորիգեն է, ով իր քայլով հուզեց ու զարմացրեց աշխարհին։ Նա, ապրելով Ավստրալիայի հյուսիսարևմտյան կղզիներից մեկում, կտրեց-անցավ 2000 մղոն ճանապարհ, որպեսզի կարողանա պարել իր ծոռան հետ։ 

Աշխարհին զարմացրած այս գեղեցիկ պատմությունը սկսվեց, երբ Գալին լքեց իր կղզին՝ Էլքոն, ու հասավ Հիլիսվիլի աբորիգենների քոլեջ, որպեսզի այցելի իր թոռնուհուն ու պարի նրա հետ իր սիրելի աստղային պարը։ Ավստրալական լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ժամանակ ծոռնուհին նշեց, որ իր պապը շատ է սիրում պարել.

«Նա անընդհատ պարում է, և ես վստահ էի, որ ինձ համար կարևոր այդ օրը նա կցանկանա ինձ հետ էլ պարել իր հայտնի պարը։ Իմ պապը հաճախ է ընդունում զբոսաշրջիկների իր կղզում և նրանց համար պարում մի պար, որ նա անվանում է «Առավոտյան աստղի պարը»: Մենք բոլորս գիտենք այդ պարը, ու ուրախ եմ, որ այն պարելու եմ հենց իմ լավագույն ուսուցչի հետ»։ 

Գալին համարվում է Գուրուվիվի ցեղի առաջնորդը։ Նա բավականին ծեր է արդեն, բայց էներգիայի հոսքից ու իր ուժերից չի բողոքում։ Հատկապես կարևոր է, որ ծոռնուհու՝ Սաշայի ընտանիքը դեմ չի եղել, որ վերջինս լքի իր աբորիգեն կյանքն ու կրթություն ստանա։ Գալին վստահեցնում է, որ ինքը ուզում է, որ իր ծոռները մեծանան մի աշխարհում, որտեղ կարելի է համադրել արևմտյան արժեքներն ու իրենց ավանդույթները։ Նա հետևում է նրանց կրթությանը, բայց նաև ամեն ինչ անում է, որպեսզի նրանք չմոռանան իրենց ցեղի կանոններն ու սովորույթները։ 

Սաշան վստահեցնում է, որ իրեն ու իր ցանկություններին երբևէ իրենց աբորիգեն ընտանիքը չի խոչընդոտել։ Նա ուզում է լավ կրթություն ստանալ՝ դառնալով դայակ ու աշխատելով իր սեփական ընկերությունում, որը նա ուզում է ապագայում բացել Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել