Panorama.am-ը գրում է.

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր մշտական հանձնաժողովում այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ տեղի ունեցած քննարկումներից հետո լրագրողները կրկին հարցեր ուղղեցին նախարարին։

Ինչպես քննարկումից առաջ, այնպես էլ դրանից հետո լրագրողներին հետաքրքրում էր ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։

Հարցին, թե մամուլում տարածված տեղեկությունների համաձայն,  Արթուր Վանեցյանից և Վալերի Օսիպյանից հետո, պաշտոնից հաջորդ հեռացողը պաշտպանության նախարարն է լինելու, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Թող շրջանառվի»։

Դիտարկմանը՝  հերքո՞ւմ է, որ հրաժարականի դիմում է  ներկայացնելու, նախարարը նշեց, որ ինքը կատարում է իր պարտականությունները. «Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու և իմ  պատասխանատվությունը չեմ նվազեցնելու»։

Ճշտող հարցին՝ այսինքն անձամբ չի ներկայացնելու հրաժարականի դիմում, Դավիթ Տոնոյանը  պատասխանեց. «Ես չունեմ այդպիսի մտադրություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել