Ռուս գյուղացի Ֆյոդր Վասիլևի կինը՝ Վալենտինան, այնքան շատ երեխաներ է ունեցել, որ նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում: Կինն իր ողջ կյանքի ընթացքում 69 երեխա է ունեցել․ 

  • 16 երկվորյակ  (16 х 2 = 32),
  • 7 եռյակ  (7 х 3 = 21),
  • 4 քառյակ (4 х 4 = 16)։

Ընդամենը 27 ծննդաբերություն և 69 երեխա (1725 և 1765 թվականների ընթացքում): Երկվորյակների մեկ զույգը մահացել է փոքր հասակում:

Բեղմնավոր կնոջ պատմությունը

Ֆյոդրը 1700-ականներին ագարակապան է եղել: Նրա կինը համարվել է ամենաբեղմնավոր մայրը, չէ՞ որ պատմության մեջ դեռ այսպիսի դեպք չէր գրանցվել: 

Բեղմնավոր ամուսին

Բայց ոչ պակաս հետաքրքիր է այն փաստը, որ Ֆյոդրն էլ ավելի շատ երեխաներ ուներ: Վասիլևը 18 երեխա ուներ երկրորդ կնոջից: Այսինքն՝ ստացվում է, որ նա, ընդհանուր վերցրած, ուներ 87 երեխա:

Տղամարդու ընտանիքը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում, սակայն կան մարդիկ, ովքեր լուրջ չեն վերաբերվում այս պատմությանը: 

Դժբախտաբար, հստակ ապացույցներ չկան, որ լուսանկարներում հենց այդ ընտանիքն է: 

Ինչպե՞ս կարող էր կինն այդքան երեխա ունենալ

Միգուցե Վասիլևը հիպերօվուլյացիա ուներ: Սա ավելի է մեծացնում երկվորյակներ, եռյակներ և քառյակներ ունենալու հավանականությունը:

Ի դեպ, կինն իր ողջ կյանքի ընթացքում կարող է 27 անգամ հղիանալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել