Աչքերի գույնը շատ բան կարող է ասել մարդու բնավորության մասին: Ինչո՞վ են տարբերվում շագանակագույն աչքերով մարդիկ: Պետք է նշել, որ նրանք շատ դրական բնավորության գծեր ունեն: 

Ահա մի քանի բան, որոնց համար պետք է սիրել շագանակագույն աչքերով մարդկանց։

840

Նրանք ջերմ են, հասկացող և ազնիվ

Նրանք սիրում են կյանքը և առաջ են գնում: Հաճույք են ստանում այն ամենից, ինչ որ անում են: Շտապում են մասնակցել իրենց համար հետաքրքիր միջոցառումների: Նրանց ծիծաղը և ժպիտը վարակիչ են: Կարողանում են բարձրացնել ցանկացածի տրամադրությունը: Պետք է նշել, որ նրանք շատ լավ առաջնորդներ են:

 

Քիչ ընկերներ ունեն, բայց...

Սա չի նշանակում, որ այս մարդիկ նոր ծանոթություններ չեն սիրում: Բացի այդ՝ շագանակագույն աչքեր ունեցողները սիրում են խորը և իմաստալից խոսակցություններ ունենալ նրանց հետ, ում վստահում են: 

Իհարկե, սա չի խոսում այն մասին, որ այլ մարդիկ նրանց մոտ հետաքրքրություն չեն առաջացնում: Ճիշտ է, կապուտաչյա և կանաչաչյա մարդիկ էլ իրենց յուրահատկություններն ունեն, բայց շագանակագույն աչքերով մարդիկ իրենց տեսակի մեջ եզակի են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել