Հիվանդությունը գալիս է առանց զգուշացնելու: Մարդիկ շատ ավելի մեծ ցավ են ապրում, երբ հիվանդանում են իրենց երեխաները: 

Պերուում երեխաներին երբեք ու երբեք չեն վախեցնում վիրահատությունից առաջ: Հիվանդանոցները ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք այդ պատասխանատու պահից առաջ բարձրացնում են փոքրիկների տրամադրությունը: 

Երեխաներն ինքնուրույն կարող են վարել մեքենաները: Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ են բժիշկները որոշել այդպես գնալ վիրահատական պալատ:

EsSalud La Libertad սոցիալական առողջության ապահովագրությունը օրինակ է վերցրել Իսպանիայից և ԱՄՆ-ից: Այս երկրներում ավանդական անվասայլակներին փոխարինելու են եկել խաղալիք ավտոմեքենաները, որոնք կարող են կառավարել երեխաները: Դրանք նվազեցնում են սթրեսը, վախը և անհանգստությունը:

Երեխաները և ոչ միայն նրանք, վիրահատությունից առաջ լարվում են կամ էլ վախենում, դե իսկ վիրահատական պալատ գնալիս սկսում են լացել: Սակայն արդեն ամեն ինչ այլ է․ սա երեխաների համար իսկական իրադարձություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել