Որոշ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում և այլն, տասնյակ և անգամ հարյուրավոր տարիներ առաջ ընդունվել են օրենքներ, որոնք արգելում են մարդկանց կատարել այս կամ այն գործողությունը։ Ժամանակի ընթացքում այդ արգելքները սկսել են, մեղմ ասած, տարօրինակ թվալ, սակայն դրանք գործում են մինչ օրս։

Համացանցի որոշ օգտատերեր պատմել են, թե ինչ արտասովոր և զավեշտալի օրենքներ են գործում իրենց երկրներում և քաղաքներում։

«Ես ոստիկան եմ ԱՄՆ Վերմոնտ նահանգում։ Շատ քաղաքներում հասարակական վայրերում մերկ շրջելն օրինական է։ Մեզ մոտ դա ևս այդպես է, սակայն արգելվում է նույն վայրերում մերկանալը։ Ըստ էության, կարող եք տնից մերկ դուրս գալ. այդժամ ոչ մի օրենք չեք խախտի»։

«Ես որպես ոստիկան եմ աշխատում Ավստրալիայում։ Եթե հանկարծ իմանամ, որ Դուք կրում եք ավելի քան 50 կգ կարտոֆիլ Ձեզ մոտ, ապա Ձեզ պետք է ձերբակալեմ»։

«Մեզ մոտ՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, արգելվում է սեփական կոկորդիլոսին կանգնեցնել ավտոկայանատեղում։ Հետաքրքիր է՝ ո՞վ է նման քայլի դիմել, որից հետո տեղական իշխանությունները արգելել են դա»։

«Տորոնտոյում իրավունք չունեք կիրակի օրը Ձեր սատկած ձիու հետ Յանգ-սթրիթ փողոցով շրջելու»։

«Գերմանիայում Ձեզ 10 տարով կազատազրկեն, եթե միջուկային պայթյուն իրականացնեք, սակայն ոչ ոքի և ոչինչ չվնասեք»։

«Արևմտյան Ավստրալիայում արգելվում է որևէ մեկին դուելի հրավիրել։ Վերջին 12 տարում այս հանցագործության մեջ մեղադրվել է 9 անձ»։

«Մեզ մոտ՝ կանադական Չերչիլ քաղաքում, արգելվում է կողպել ավտոմեքենայի դռները»։

«Բրիտանական Կոլումբիայում արգելվում է սպանել ձնեմարդերին»։

«Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և մի շարք այլ երկրներում արգելվում է հասարակական վայրերում դիմակ կրել՝ բացառությամբ Հելոուինի օրվա»։

«Բոստոնում երկու անձանց արգելվում է լոգարանը տեղափոխել․․․ խոտածածկույթի վրա։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է այս մտահղացումն առաջացել»։

«Տեխասում անօրինական է այլ անձանց պատկանող կովերին ներկելը»։

«Մեզ մոտ մարմնավաճառներին արգելվում է դիպչել այցելուներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս նրանց մերձավորներն են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել