
Եթե դուք երբևէ երազել եք ապրել Հին Հռոմում, ապա Հին Հռոմի այս օրենքներին ծանոթանալուց հետո գուցե խելամտորեն փոխեք ձեր երազանքը: Մենք առաջարկում ենք ծանոթանալ Հին Հռոմի մի քանի օրենքի, որոնք կփոխեն ձեր պատկերացումները հռոմեական կյանքի մասին։
Հին Հռոմում հայրը գերագույն իրավունքներ ուներ ամբողջ ընտանիքի նկատմամբ: Նա կարող էր հանգիստ իր երեխաներին ստրկության վաճառել, բայց դա անել միայն 3 անգամ: Այսպես` ստրկության վաճառելուց հետո նա կարող էր հետ գնել զավակին ու վաճառել մեկ այլ ստրկատերի: Ու սա կարող էր կրկնել 3 անգամ: 3 անգամից հետո զավակն ազատվում էր հոր իշխանությունից ու կարող էր ինքը որոշել իր հետագա ճակատագիրը:
Հայրիշխանությունը, սակայն, սրանով չէր սահմանափակվում: Ընտանիքի հայրը կարող էր սպանել իր տան բոլոր անդամներին, ու սա լրիվ օրինական կլիներ, եթե
1. մորը սպանում էր դավաճանության համար,
2. դստերը՝ արտամուսնական կապերի համար,
3. որդուն՝ օրենքը խախտելու համար:
3. որդուն՝ օրենքը խախտելու համար:
Հիմա անցնենք ամուսնություններին: Այստեղ կար ամուսնության 3 տեսակ, որոնցից վերջինն ամենազավեշտալին էր: Աղջիկն ամուսնանում էր 1 տարի փորձաշրջանով: Փորձաշրջանն անցնելուց հետո միայն որոշվում էր՝ իրոք տղամարդն ու կինն ամուսնանալո՞ւ են, թե՞ ոչ: Ու սա էլ հերիք չէ, եթե կինը 1 տարվա ընթացքում տնից գնում էր 3 օրից շատ ժամանակով, ապա փորձաշրջանը չեղյալ էր համարվում ու նորից սկսվում: Որոշ կանայք դիտավորյալ տնից գնում էին, որ փորձաշրջանը երկարացնեն:
Իսկ հիմա՝ ամենամարազմատիկ օրենքի մասին: Ոչ ոք իրավունք չուներ ինքնասպանություն գործելու առանց Սենատի համաձայնության: Ապագա ինքնասպանը դիմում էր Սենատին, հայտնում իր մտադրության մասին, ներկայացնում հիմնավորված պատճառներ, թե ինչու է ուզում վերջ տալ կյանքին, ու եթե կարողանում էր նրանց համոզել, բարեգութ Սենատը ոչ միայն համաձայնում էր, այլ նաև անվճար թույն էր տրամադրում, որ հանկարծ ինքնասպան եղողին նեղություն չտար:
Այսպես՝ հռոմեական այս օրենքները ստիպում են ևս մեկ անգամ համոզվել, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունեցել է իր թերությունները, որոնք միայն ժամանակի ընթացքում են շտկվել ու փոխել կյանքը դեպի լավը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել