Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գովեստի խոսքեր է հասցեագրել խաղընկերներին:
«Հիանալի հանդիպում էր` բազմաթիվ գոլային պահերով: Իհարկե, եղանակային պայմանները խանգարեցին: Բայց խաղընկերներս մեծ ծավալի աշխատանք կատարեցին խաղադաշտում:
Եթե հաշվի առնենք, որ սա մեր երկրորդ հանդիպումն էր, այն դրական եմ գնահատում: «Դոնբաս Արենա»-ն ֆանտաստիկ մարզադաշտ է, կարող եմ ասել, որ լավագույններից մեկն է Եվրոպայում»,- ասել է Մովսիսյանը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_195490.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



