Մի կողմ դնենք այն նուրբ հանգամանքը, որ մեր գլխավոր դասալիքի ոչ պակաս դասալիք մամլո խոսնակը Վանեցյանին գեներալի ու սպայական պատվի դասեր է տալիս․․․

Արա, բայց հասկանո՞ւմ եք, թե ինչ կարգի հաստագլուխ պետք է լինես, որ ակնարկես, որ ԱԱԾ պետին մութ ուժերը/նախկինները վերբովկա կարող է արած լինեն։ Էհ, եթե շեֆդ ու իր թիմն էնքան ապաշնորհ են, որ ԱԱԾ պետին են վերբովկա անում, իսկ մյուս կողմից՝ էդ մութ ուժերն ու նախկինները նենց զիլ դեմք են, որ ԱԱԾ պետ են վերբովկա անում․․․ Էհ, բա շեֆդ ու շեֆիդ թիմը իշխանությո՞ւն են, թե՞ թթվի քար։

Լուրջ էլի, սիրելի Վլադիմիր Կարապետյան, դուք գիտակցո՞ւմ եք, որ Վանեցյանին ուղղված ձեր կծոցը իրականում սեփական թիմի տոտալ ու ամբողջական քաղաքական իմպոտենցիայի խոստովանանք էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել