Առաջին ամսականի տարիքը շատ բան կարող է պատմել կնոջ առողջության մասին:
Վաղ ամսականը կարող է վկայել ընդհատված մանկության մասին
Գաղտնիք չէ, որ կանանց սեռահասունացումը մեծապես ժառանգաբար է որոշվում․ ամսականների սկսվելու հավանականությունը նույն տարիքում, ինչ մորը, տատինը, հորաքրոջը կամ քրոջը, մեծ է: Սակայն այլ գործոններ ևս ազդում են, որոնց թվում, ըստ հոգեբանների, այն է, թե ծնողներն ինչպես են վերաբերվում աղջկան երեխա ժամանակ:
Աֆրոամերիկուհիների ամսականներն ավելի վաղ են սկսվում
Երևում է՝ առաջին ամսականի տարիքի վրա ազդում է ռասայական պատկանելությունը: Սպիտակամորթ աղջիկների համար միջին տարիքը 12.88 է, աֆրոամերիկուհիների դեպքում՝ 12.16: 1999 թ. առաջադրված վարկածներից մեկի համաձայն՝ դա կապված է օրգանիզմում որոշակի սպիտակուցի առկայության հետ։ Աֆրոամերիկուհիների դեպքում բարձր է IGF-1-ի պարունակությունը՝ սպիտակուցի, որը զգալիորեն ազդում է հասունանալու և աճի արագության վրա:
Ամսականների շատ վաղ կամ շատ ուշ սկսվելը կարող է վկայել մեծ տարիքում սրտանոթային հիվանդությունների մեծ ռիսկի մասին
Հետազոտողները կարծում են, որ առաջին ամսականի ժամանակը խոսում է որոշակի առողջական մակարդակի մասին, սակայն սա գիտականորեն ապացուցված չէ:
Առաջին ամսականը մինչև 12 տարեկանը կապում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ
Այդ դեպքում պետք է պարբերաբար հետազոտվեք ուռուցքաբանի մոտ: Ըստ վիճակագրության՝ նման դեպքերում հասուն տարիքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծանում է 20%-ով: Ըստ ընդհանուր կանոնի՝ պարբերական ամսականների ժամանակից շուտ սկսվելու ամեն տարին կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնում է 5%-ով: Որոշ չափով այդ ռիսկը մեծանում է նաև էստրոգեն հորմոնի մակարդակից կախված:
Վաղ ամսականը հաճախ նշանակում է սեռական կյանքի վաղ սկիզբ և վարքի հետ կապված խնդիրներ
Ըստ գիտնականների՝ որքան վաղ են սկսվում ամսականները և երկրորդային սեռական նշանների զարգացումը, այնքան ավելի հավանական է, որ աղջիկը կսկսի սեռական կյանք վարել: Վառ արտահայտված սեռական նշաններն ավելի հաճախ են գրավում շրջապատողներին: Վաղ տարիքում սեռահասունացումը հաճախ հանգեցնում է վախերի, մենակության, ընկճախտի, սոցիալական ագրեսիվ վարքի, նաև մեծացնում է վնասակար սովորությունների առաջացման հավանականությունը: