Ամեն տարի՝ Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում, Նաոմի Քեմփբելը կազմակերպում է Fashion For Relief նորաձևության ցուցադրությունը: Այսպես է կոչվում բարեգործական հիմնադրամը, որը նա ստեղծել է 2005-ին «Կատրինա» փոթորիկից հետո: Ցուցադրության և դրան հաջորդող բանկետի ժամանակ հավաքված գումարը փոխանցվում է բոլոր կարիքավորներին: Որպես միջոցառման տանտիրուհի՝ Նաոմին ոչ միայն ընդունում է մեծահարուստ հյուրերի, որոնք կարող են լավ գործի համար մի քանի հազար դոլար նվիրաբերել, այլև մասնակցում է ցուցադրությանը Haute Couture զգեստներով: Այս տարի «սև պանտերան» կդառնա 49 տարեկան, բայց, նայելով նրան, դժվար է դրան հավատալը: Նաոմին հիանալի տեսք ունի և նախկինի նման կարող է իրեն թույլ տալ առավել համարձակ հանդերձանքներ կրել:
Այդ երեկո սուպերմոդելը հյուրերին ընդունել է զգեստով, որը երևակայության համար գրեթե տեղ չի թողնում: Թափանցիկ ներդիրներով հանդերձանքով նա ցուցադրել է գեղեցիկ կուրծքը, հարթ որովայնը և անսահման երկար ոտքերը: Նա կերպարը լրացրել է ադամանդե զարդերով և բարձրակրունկներով: