Panorama.am-ը գրում է.

«Մինչև օրս հստակ տեղեկություն չունենք, թե որն է եղել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում  արագիլների աղտոտման առաջացման աղբյուրը։ Դեռ 2016 թվականին ենք ահազանգել նույն տարածքի հետ կապված, փորձել ենք հասկանալ աղտոտման աղբյուրը։ Տեսչական մարմինն ոչինչ չարեց այն ժամանակ, հիմա էլ չի անում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնել էին, որ արագիլների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է, սակայն Ս. Ադամյանի խոսքով, որևէ հստակ տվյալ չկա, միայն ենթադրություններ են։ 

«Չեմ ժխտում, որ կարող է նման բան լինել, բայց խնդիրը հետևյալն է. որևէ մեկը դրանով չի զբաղվել, ոչ պատասխանատվության է բերվել, եթե գիտենք, թե իրական աղտոտման աղբյուրը որտեղից է։ Մինչև այսօր չգիտենք, թե ինչ է քննիչի մոտ։ Հետաքննությունը սկսվել է, բայց դրա վերջը ոնց որ թե չի երևում։ Օրերս ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտնականները ելույթ էին ունեցել, շեշտը դրել էին նրա վրա, որ հստակ տեղեկություն չունեն, թե որտեղից էր աղտոտումը գալիս»,- ասաց բնապահպանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել