Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Որպես Հայաստանում ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրած մարդ՝ երբևէ մտածե՞լ եք Ձեր պետությունում՝ ԱՄՆ-ում, հեղափոխություն իրականացնելու մասին: Հասկանալի է, որ փողոց փակել չեք կարող, որովհետև Ձեր պետության ոստիկանները փողոցներ կշարեն Ձեր ճակատին՝ 5.56 տրամաչափի, բայց գոնե Ձեր արվեստով փորձե՞լ եք բարձրաձայնել Ձեր երկրի իշխող խավի արած-չարածի մասին: Թե՞ վախենում եք, թե՞ անվտանգ է Թեղուտի դեմ պայքարել, հետո ձայն չհանել ու, ժողովրդի վարչապետի բառապաշարով ասած, հանգիստ վեր ընկնել տեղներդ, թե՞ անվտանգ է Երևանի փողոցներում պետական հեղաշրջման կոչեր անել ու հետո անհայտ ուղղությամբ, անհայտ ժամանակով չքվել Երևանից՝ չմոռանալով ժողովրդի վարչապետին խոստանալ բնակարան գնել, ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում և խոստումը չկատարել: Օրինակ՝ կարո՞ղ եք Nickelback-ի նման խոսել Ամերիկայի խնդիրներից, կարո՞ղ եք իրենց պես ԱՄՆ-ում հեղափոխություն անելու կոչեր անել՝ ռոքարվեստի լեզվով ու ձևաչափով, «դուխներդ» կհերիքի՞: Ի վերջո, կողմնորոշվեք ու Nickelback-ի հարցին պատասխանեք՝ in god you trust or the CIA?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել