Այսօր «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթային օրն է. Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կհայտարարվի հաղթող մասնակիցը, ով էլ կմեկնի Լեհաստանի Գլինվիցե քաղաք:

Նշենք, որ առաջատարը շարունակում է մնալ Կարինա Իգնատյանը իր  «Colours of your dream» երգով: Կարինան մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «СтранаПой», զբաղեցնելով բարձր հորիզոնականներ:

Հետևելով Կարինայի ինստագրամյան էջին, կարելի է տեսնել դրվագներ փորձերից, ինչպես նաև գեղեցիկ լուծումներ բեմադրությունից: Մեր տեղեկությամբ, նրա բեմադրությունն արվել է եվարատեսիլյան տարբերի տարիների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:     

Միջազգային տարբեր հարթակներից հնչում է նրա անունը, եվրատեսիլի համաշխարհային երկրպագուները աջակցում և դրական են արտահայտվում Կարինայի երգի վերաբերյալ: Նա նաև ֆավորիտն է հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ովքեր կիսվում են Կարինայի երգով և համարում, որ հենց նա պետք է հաղթի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել