Շոտլանդական Էդինբուրգի բնակչուհի 25-ամյա Վիկտորյա Մերֆին ազատվել է աշխատանքից և մերկ մաքրուհի դարձել, հայտնում է The Sun-ը:
Աղջիկը դիպլոմ է ստացել «միջոցառումների կազմակերպիչ» մասնագիտությամբ և որոշ ժամանակ աշխատել է որպես դիմահարդար, այնուհետև նա ազատվել է աշխատանքից և որոշել է սեփական գործը սկսել:
Մերֆին ընկերություն է բացել, որը մերկ մաքրուհիների ծառայություն է տրամադրում տան հարդարման աշխատանքների համար: Սկզբում աղջիկն ինքն է որպես մերկ մաքրուհի աշխատել, որպեսզի ծանոթանա բոլոր այն իրավիճակներին, որոնցում կարող են հայտնվել աշխատակիցները:
Ծառայության արժեքը տատանվում է ըստ մաքրուհու մերկության աստիճանի։ Ներքնաշորով մաքրության մեկ ժամն արժե 55 եվրո, թոփլեսը՝ 65, իսկ առանց հագուստի մաքրությունը՝ 75 եվրո։
Մերֆին այժմ 15 աշխատակից ունի, որոնցից երեքը՝ տղամարդ։ Բացի գրավիչ արտաքինից և ինքնավստահությունից՝ աշխատողներից պահանջվում է նաև աշխատանքի փորձ քլինինգային ծառայությունների ոլորտում։