2009 թվականին հայտնաբերել են կմախքներ, որոնք նույն գերեզմանում էին Իտալիայի հնագույն նեկրոպոլիսի տարածքում, որոնք պատկանում էին երկու տղամարդու: Ավելի վաղ կարծում էին, որ սրանք և՛ տղամարդու, և՛ կնոջ կմախքներ են:
Կմախքները հայտնաբերվել են իտալական Մոդենա քաղաքում պեղումների ժամանակ: «Մոդենայի սիրահարները» ձեռք-ձեռքի բռնած և հայացքները իրար հառած են մահացել:
Կմախքի մնացորդները շատ վատ են պահպանվել, այդ իսկ պատճառով էլ նրանց սեռը շատ դժվարությամբ պարզվեց: Դա արվեց ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ատամի էմալի վերլուծության միջոցով:
Ինչպես պնդում են Բոլոնիայի համալսարանի հետազոտողները, տղամարդիկ թաղվել են IV և VI դարերի ընթացքում: Թե ինչպիսի հարաբերություններ են ունեցել նրանք, պարզ չէ, բայց երևի ինչ-որ մեկը դիտմամբ է նրանց այսպես թաղել:
Հետազոտական խմբի ղեկավար Ֆրեդերիկո Լուլին հարցազրույցի ժամաակ նշել է, որ տղամարդիկ կարող են եղբայրներ կամ էլ զինվորներ եղած լինել, ովքեր մահացել են միասին կռվի ժամանակ:
Շատ գիտնականներ սիրահարների վարկածը քիչ հավանական են համարում, քանի որ այդ օրերին կրոնական սահմանափակումները թույլ չէին տալիս միասեռական հարաբերությունների բացահայտ ցուցադրումը:
Գիտնականները պնդում են, որ այս հայտնագործությունը կօգնի ավելի լավ հասկանալ հուղարկավորության հին ծեսերը: