«... Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ո՞վ կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանելու, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ»։
Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն ա, հետո պարզվեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ժամանակ երկրի վարչապետ Փաշինյանն է արտահայտվել։
Ասում ա՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջունել է վարչապետի «մտքի գոհարները», Ստալինն ու Հիտլերն էլ մի 200 անգամ շուռ են եկել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghulyan.7/posts/376409479976657
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել