Ամուսնական մատանին ձեր նվիրվածության և սիրո խորհրդանիշն է։ Այս զարդի հետ բազմաթիվ սնահավատություններ և գաղտնիքներ են կապված։

Ամուսնական մատանիների պատմությունը սկիզբ է առնում դեռ հին ժամանակներից։ Որոշ աղբյուրներ գտնում են, որ այս ավանդույթը ծնունդ է առել Հին Եգիպտոսում կամ Հին Հունաստանում։

When Calls The Heart Love GIF by Hallmark Channel

Ամեն դեպքում, փակ շրջանը, որի ձևով պատրաստվում էր զարդը, տարբեր մշակույթներում ասոցացվում էր երկու սրտերի սիրո հետ, որոնք չունեն սկիզբ և վերջ։

Տարիներ շարունակ մարդիկ իրենց տալիս են այս հարցը։ Մեզանից ոմանք ստիպված են լինում տարբեր պատճառներով հանել ամուսնական մատանին, օրինակ՝ մաշկի վիճակը կամ աշխատանքային պայմանները, որոնք անհամատեղելի են ոսկյա զարդերի հետ, մյուսները պարզապես նշանակություն չեն տալիս դրան։

Միևնույն ժամանակ, կան որոշ պատճառներ, ըստ որոնց՝ խորհուրդ չի տրվում հանել ամուսնական մատանին.

Classic Film Vintage GIF

1. Այս զարդը ձեզ ամեն պահի հիշեցնում է, որ ձեր ընդունած յուրաքանչյուր որոշում ինչ-որ կերպ ազդում է ձեր ամուսնու վրա։

2. Ամուսնական մատանին ձեր զուգընկերոջը հարգելու խորհրդանիշն է։

3. Այս մատանին պաշտպանում է ձեզ ամուսնու անհավատարմությունից։

4. Ամուսնական մատանին ձեր երեխաներին ասում է, որ ամուսնությունը ձեզ համար նշանակություն ունի։

5. Մատանին ձեր շրջապատին ցույց է տալիս, որ դուք ազատ չեք և ձեր ամուսնուն հավատարիմ եք։

Propose Allison Williams GIF by Girls on HBO

Ինչպես արդեն նշվեց, այս մատանու հետ բազմաթիվ սնահավատություններ և նշաններ են կապված, որոնց հավատալը կամ չհավատալը ձեր որոշելիքն է։ Գոյություն չունեն լուրջ պատճառներ, ըստ որոնց՝ դուք չպետք է հանեք ամուսնական մատանին․ դրանց մեծամասնությունն ավելի շատ հոգեբանական բնույթ ունեն։

Ամեն դեպքում, եթե սկսել եք նկատել, որ ձեր ամուսինը հաճախ է սկսել մատանին մոռանալ տանը, զգույշ եղեք։ Հնարավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե ամուսնացած չէ։ Սակայն պետք չէ անմիջապես նրան դավաճանության մեջ կասկածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել