Գալկինի նոր լուսանկարը ցնցել է ցանցը՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում գրեթե 40 հազար լայք հավաքելով:
Հայտնի ռուս շոումեն և հումորիստ, Ալլա Պուգաչովայի ամուսին Մաքսիմ Գալկինը բառացիորեն «պայթեցրել» է ցանցը իր իբրև թե մերկ լուսանկարով:
Instagram-ի իր էջում Պրիմադոննայի ամուսինը լողափային երկու նկար է ցուցադրել, որոնցից մեկում նա լողազգեստով է՝ ծովի ֆոնին, սակայն ստվերն այնպես է ընկնում, որ թվում է, թե նա մերկ է:
«1, թե՞ 2: Իմիջիայլոց, ես լողազգեստով եմ»,- գրել է Գալկինը և հրապարակումն ուղեկցել «ծով» և «հանգիստ» հեշթեգներով:
Ավելի վաղ ցանցում էր հայտնվել Ալլա Պուգաչովայի՝ լողափում արված ընտանեկան լուսանկարը: Կադրում երջանիկ Պրիմադոննան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների՝ Լիզայի և Հարիի հետ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել